«Բավարիայի» ղեկավարությունը որոշել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը պայմանագիր կնքել Հանս Ֆլիկի հետ, – հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։

«Բավարիան» շատ գոհ է Ֆլիկի աշխատանքից։ Նրա օրոք թիմը շատ գրավիչ ֆուտբոլ է խաղում ՝ հասնելով արդյունքի։ Մենք միակ գերմանական ակումբն ենք, որը մինչև հիմա ներկայացված է երեք մրցաշարերում։ Մենք նախ Հանսիի հետ պայմանավորվել էինք, որ նա թիմը կղեկավարի երկու խաղ, հետո մինչև Սուրբ Ծնունդ, հետո մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը։ Սակայն Ֆլիկն իր աշխատանքով ապացուցեց, որ ավելիին է արժանի»,-նշել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:

55-ամյա Ֆլիկը «Բավարիայում» հանդես է եկել 1985-1990թթ: Որպես գլխավոր մարզիչ, Նա աշխատել է «Վիկտորիա Բամմենտալում» և «Հոֆֆենհայմում», ինչպես նաև եղել է Ջովանի Տրապատոնիի օգնականը Գերմանիայի հավաքականում: Ամռանը Ֆլիկը դարձել է «Բավարիայի» գլխավոր մարզիչի օգնական, իսկ հետո ՝ նրա պաշտոնակատարը։

Facebook Comments