Հայտնի գործակալ Մինո Ռայոլան «Ռեալին» առաջարկել է «Յուվենտուսից» ձեռք բերել պաշտպան Մատեյս Դե Լիխտին: Այս մասին հաղորդում է իսպանական «Sport»-ը։

Նշվում է, որ Ռայոլան ցանկանում է դե Լիխտի համար նոր ակումբ գտնել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը չի կարողանում հարմարվել իր նոր թիմին։ «Յուվենտուսը» Դե Լիխտին ձեռք էր բերել «Այաքսից»՝ 85 միլիոն եվրոյով։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» հետաքրքրված է Դե Լիխտի տրանսֆերով, քանի որ մադրիդյան ակումբը երկարաժամկետ փոխարինող է փնտրում Սերխիո Ռամոսի և Ռաֆայել Վարանի համար:

«Transfermarkt»-ը 20-ամյա Դե Լիխտին գնահատում է 75 միլիոն եվրո։

Facebook Comments