«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում լուրջ ջանքեր գործադրել Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու համար, հաղորդում է «Machester Evening Standart» պարբերականը:

Ավելի վաղ 26-ամյա ռմբարկուն հայտարարել էր, որ մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին, Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդները: Սակայն այժմ մանչեսթերցիները պատրաստ չեն այս տրանսֆերն իրականացնել, քանի որ Քեյնին ձեռք բերելու համար ստիպված կլինեն վճարել մեծ գումար։ Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամի ֆոնին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ մեծ գումարներ ծախսել մեկ խաղացողի վրա։

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 20 հանդիպման, խփել է 11 գնդակ և կատարել 2 գոլային փոխանցում:

Facebook Comments