32-ամյա խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ով հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում», Իտալիայի առաջնությունից երկու առաջարկ ունի:

Ինչպես տեղեկացնում Է «Mundo Deportivo»-ն, Ռակիտիչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Միլանը» և «Ինտերը»: Երկու ակումբներն էլ կփորձեն ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապտանռնագույնները» մտադիր են Ռակիտիչին վաճառել 20 մլն եվրոյով:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իվանը մասնակցել է 21 խաղի՝ աչքի ընկնելով 3 արդյունավետ փոխանցումներով: Խորվաթ ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը։

Facebook Comments