Շոտլանդական ակումբները մտածում են մրցաշրջանի ավարտի մասին կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում։ Նրանցից շատերը համաձայն են ավարտել այս մրցաշրջանը և ըստ մրցաշարային դիրքի որոշել չեմպիոնին ու եվրոգավաթային մասնակիցներին, հաղորդում է «The Telegraph»-ը:

Այդ դեպքում չեմպիոնությունը բաժին կհասնի «Սելթիկին», որը 13 միավորով առաջ է «Ռեյնջերսից», իսկ չորրորդ տեղում գտնվող «Աբերդինը» իրավունք կստանա Շոտլանդիան ներկայացնել Եվրոպայի լիգայում:

Ընդ որում, հաջորդ մրցաշրջանում առաջնության ընդլայնում չի նախատեսվում, սակայն հաջորդ մրցաշրջանում ձմեռային ընդմիջումը կարող է հանվել։

Facebook Comments