Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոի հետ: Բրազիլացին այժմ վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», սակայն այս մրցաշրջանից հետո, ամենայն հավանականությամբ, կվերադառնա իսպանական ակումբ, հաղորդում է «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Կոուտինյոի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Արսենալը»: 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Ֆիլիպեն Բունդեսլիգայի 22 հանդիպումներում խփել է 8 գնդակ և կատարել 6 գոլային փոխանցում:

Կոուտինյոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: «Բարսելոնան» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին այս ամռանը։ Անձամբ Լեմպարդը ցանկանում է իր թիմում տեսնել Կոուտինյոին։

Facebook Comments