«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին, որը գլխավորում է Քաթարի «Ալ Սադ» ակումբը, և նրա կինը՝ Նուրիա Կունիլերան, 1 մլն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին, հաղորդում է «Marca»-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ միջոցները փոխանցվել են «Բարսելոնայի» հիվանդանոցին։ Հաղորդվում է, որ գումարը կօգտագործվի ոչ միայն անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ գնելու, այլև հետազոտություններ իրականացնելու համար:

«COVID-19»-ի բռնկումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին՝ Ուհանայում (Հուբեյ նահանգ, Չինաստան): Այս պահին ամբողջ աշխարհում վիրուսով վարակվել է ավելի քան 1 մլն մարդ։ Զոհերի թիվը գերազանցել է 58 հազարը։ Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով դադարեցվել էին ֆուտբոլի առաջնությունները եվրոպական բոլոր երկրներում, բացառությամբ Բելառուսի:

Facebook Comments