«Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին խոսել է «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի աշխատանքի մասին:

«Որպես «Ռոմայի» երկրպագու, ես հույս ունեմ, որ «Լացիոն» հնարավորինս շուտ կձախողվի։ Լինում են մրցաշրջաններ, երբ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես պետք է, բայց ես հույս ունեմ, որ նրանք կձախողվեն։

Սիմոնե Ինձագին Ա Սերիայի լավագույն մարզիչներից է, նա հիանալի աշխատանք է կատարում։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք, բայց ես երջանիկ կլինեի, եթե նա մարզեր մեկ այլ թիմ», — հայտարարել է Տոտտին։

Նշենք, որ Տոտտին իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռոմայի» կազմում։

Facebook Comments