Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարող է հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց: Ըստ լուրերի՝ «մանկունիացիները» անգլիացու հիմնական հավակնորդներն են։ «The Sun-ի տվյալներով»` Սանչոն կհամաձայնվի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» միայն Չեմպիոնների լիգայի ուղղեգիր ձեռք բերելու դեպքում։

Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը: ԱՊԼ-ի առաջնությունը դադարեցվել է, որին մնացել է անցկացնել 9 տուր:

Սանչոն 2019/20 մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments