«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում», այս մասին հայտնում է «The Athletic»-ը։ Աղբյուրի տվյալներով՝ «Արսենալը» հետաքրքրված է անգլիացու ծառայություններով։

Լինգարդը մեկնարկային կազմի մշտական խաղացող էր մրցաշրջանի առաջին կեսին, սակայն ավելի շատ ժամանակ անցկացնում էր պահեստայինների նստարանին։ Ընդ որում, կիսապաշտպանին չի հաջողվում արդյունավետ գործողություններով աչքի ընկնել Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերում՝ 2018-ի վերջնամասից սկսած։

2019/20 մրցաշրջանում Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 35 հանդիպման բոլոր մրցաշարերում ՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։

«Transfermarkt»-ի տվյալներով Լինգարդի տրանսֆերային արժեքը կազմում է 22մլն․ եվրո։

Facebook Comments