Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկությունների համաձայն՝ Լոնդոնի «Չելսին» մոտ է երկու ֆուտբոլիստների՝ Ֆիլիպե Կոուտինյոի և Ալեքս Տելլեսի տրանսֆերները գնելուն, որոնք դեմ չեն իրենց կարիերան շարունակել Լոնդոնյան ակումբում և իրենց համաձայնությունը տվել են տեղափոխության համար:

Այս բանակցություններում առանցքային են դարձել ֆուտբոլիստների գործակալները։ Ինչպես հայտնի է, Տելլեսի նոր գործակալ է դարձել Պինի Զահավին, որը հիանալի հարաբերությունների մեջ է «Չելսիի» և անձամբ Ռոման Աբրամովիչի հետ։ Այնպես որ, նա կնպաստի այս տրանսֆերի իրականացմանը։ Նմանատիպ պատմություն է նաև Կոուտինյոի հետ, որի գործակալը Կիա Ջուրաբչիանն է։ Այս գործակալն արդեն երկար ժամանակ բիզնես գործարքներ է իրականացնում «Չելսիի» հետ, նրա բազմաթիվ հաճախորդներ տեղափոխվել են լոնդոնյան ակումբ Նրա միջնորդությամբ՝ Վիլիան, Ռամիրես, Օսկար, Դավիդ Լուիզ և այլն։

«Չելսին» գրեթե համաձայնեցրել է Տելլեսի գործարքը և ֆուտբոլիստի համար կվճարի 35 միլիոն եվրո, Կոուտինյոի համար ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է, ակումբները չեն կարողանում համաձայնության գալ, սակայն սպասվում է, որ կատալոնական ակումբը 60 միլիոն եվրոյով կզիջի բրազիլացուն, որը պատրաստ է վճարել «Չելսիին»:

Facebook Comments