«Ալ Սադ»-ի գլխավոր մարզիչ և «Բարսելոնայում» Լեո Մեսսիի խաղընկեր՝ Չավին հայտարարել է, որ Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է:

«Ռոնալդինյոն գտնվում է լավագույն ֆուտբոլիստների մակարդակի վրա է։ Հնարավոր է, որ նրան չհերիքեց հաստատակամությունը, որ գտնվեր իր կարիերայի գագաթնակետին։ Ինձ համար միայն Մեսսին է գերազանցում Ռոնալդինյոյին վերջին մի քանի տարիներին նրա կայունության պատճառով։

Մեսսին լավագույնն է պատմության մեջ, սակայն նրան հաջորդում է Ռոնալդինյոն։ Մնացածները հետևում են նրան։ Նա այնպիսի ֆուտբոլիստների թվում է, ինչպիսիք են Ռոնալդոն և Կրիշտիանու Ռոնալդուն», — Չավիի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Facebook Comments