«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է այս ամռանը դառնալ «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ, հաղորդում է «Mundo Deportivo»-ն:

Փարիզեցիները համաձայնեցրել են գործարքի մանրամասները իտալական ակումբի հետ և շուտով կարող են հայտարարել ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։ Սենեգալցի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը պետք է կազմի մոտ 75 միլիոն եվրո։

Կուլիբալիի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը 21 հանդիպում է անցկացրել «Նապոլիի» մարզաշապիկով:

Facebook Comments