«Լիվերպուլի» առաջատարներից Վիրջիլ Վան Դեյկը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ անգլիական ակումբի լեգենդը:

«Ցանկանում եմ դառնալ «Լիվերպուլի» լեգենդը։ Բայց դրա համար անհրաժեշտ է մեծ բարձունքների հասնել այս ակումբում։ Մենք հիմա իդեալական թիմ ունենք, մենք ոչ մի բանի կարիք չունենք։ Ունենք բոլոր որակները, որպեսզի պայքարենք համաշխարհային ֆուտբոլի գրանդների դեմ։

Ես մտադիր եմ դառնալ այն ֆուտբոլիստներից մեկը, որոնք մնում են «Էնֆիլդում» խաղային կարիերայի ավարտից հետո»,-28-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «AS»-ը։

Վան Դեյկը «Լիվերպուլի» գույները պաշտպանում է 2018 թվականից։ 2019/20 մրցաշրջանում Վիրջիլը Պրեմիեր լիգայում մասնակցել է 29 հանդիպման, խփել է չորս գոլ և կատարել արդյունավետ փոխանցում

Facebook Comments