Մադրիդի «Ռեալի» սեփականատերերը մտադիր են բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից, որպեսզի խնայեն ֆուտբոլիստներին տրվող աշխատավարձերը, հաղորդում է «AS»-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ վաճառքի ցուցակում առաջինն են աստղային կիսապաշտպաններ՝ Գարեթ Բեյլն ու Խամես Ռոդրիգեսը, որոնք մրցաշրջանի ընթացքում ընդհանուր առմամբ ստանում են 45,4 միլիոն եվրո:

Բացի այդ, «Ռեալը» պատրաստվում է վաճառել հարձակվողներ՝ Մարիանո Դիասին և Բրայիմ Դիասին։ Առաջինը վաստակում է 8 միլիոն եվրո, Երկրորդը ՝ 7 միլիոն։

Վաճառքի ցուցակում են նաև պաշտպաններ Ալվարո Օդրիոսոլան (7 միլիոն) և Խեսուս Վալյեխոն (4 միլիոն), ինչպես նաև կիսապաշտպան Դանի Սեբալյոսը (6 միլիոն):

Facebook Comments