«Միլանի» ավագ Ալեսիո Ռոմանյոլին կարող է ակումբային գրանցումը փոխել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: 25-ամյա ֆուտբոլիստը կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակներից մեկն է:

Ռոմանյոլին նույնպես հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխվելու հարցում: «Sport.es»-ը հայտմում է, որ մոտ ժամանակներս կողմերը բանակցություններ կվարեն։ Ալեսիոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Ռոմանյոլին «Ռոմայից» տեղափոխվել է «Միլան» 2015թ-ին։ «Միլանի» հետ Նրա գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։

2019/20 մրցաշրջանում Ռոմանյոլին բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով:

Facebook Comments