«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատտին հնարավոր է համարում, որ ակումբը սենսացիոն տրանսֆեր կկատարի՝ ձեռք բերելով Լիոնել Մեսսիին:

«Չեմ կարծում, որ Մեսսիի տրանսֆերը «Ինտերի» համար արգելված երազանք է։ Ակումբը կարող է այդ տրանսֆերը իրականացնել։

Մեսսիի պայմանագիրը շուտով կսպառվի, և ղեկավարությունը, անկասկած, կփորձի պահել նրան «Բարսելոնայում»։ Ես չգիտեմ ՝ կփոխվի այդ իրավիճակը, թե ոչ, բայց կարծում եմ, որ տարվա վերջում տարօրինակ բաներ կտեսնենք», – ասել է Մորատտին «Radio Rai»-ին տված հարցազրույցում։

Ըստ լուրերի՝ Լիոնել Մեսսին խնդիրներ ունի «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեոյի հետ, որը կարող է առիթ հանդիսանալ, որ Մեսսին լքի ակումբը։

Facebook Comments