«Ռոմայի» տաղանդավոր կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոի հետ մեծ հույսեր են կապում և, ինչպես պարզվեց, խոստումնալից ֆուտբոլիստն ընդհանրապես չի դիտարկում այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը՝ չնայած մամուլում շրջանառվող լուրերին:

«Ռոման նշանակում է ինձ համար բառացիորեն ամեն ինչ։ Այս ակումբն ինձ աննկարագրելի զգացմունքներ տվեց՝ սկսած Սանտյագո Բերնաբեուում իմ նորամուտից։ Ես զգացի այդ ամբողջ մթնոլորտը «Օլիմպիկոյում» և անսահման սերը երկրպագուների համար:

Հաշվի առնելով այս բոլոր փաստերը՝ չեմ հասկանում, թե ինչու պետք է կարիերայիս մեջ ինչ-որ բան փոխեմ։ Հույս ունեմ երկար տարիներ մնալ «Ռոմայում»

Ծնկի վնասվածքը տհաճ հարված հասցրեց ինձ։ Միայն երկու կամ երեք շաբաթ անց ես կարողացա հաղթահարել այդ ամենը։ Այդ ժամանակաշրջանը իսկապես շատ ծանր էր։

Իմ բնավորությունը երբեք չի փոխվել, և ես միշտ ժպտացել եմ և երջանիկ եմ մնացել։ Ամեն օր ես նպատակներ եմ դնում, որոնց պետք է հասնենլ և հաղթահարել։ Իմ վերականգնումը հաջողությամբ է ընթանում։ Հուսով եմ, որ կկարողանամ վերադառնալ խաղադաշտ և ավելի ուժեղ կդառնամ, քան նախկինում», — ասել է Ձանոլոն «Il Messaggero»-ին տված հարցազրույցում։

Facebook Comments