«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան կարող է կարիերան շարունակել «Բետիսում»։

Ինչպես հաղորդում Է «Daily Star»-ը, իսպանական ակումբն արդեն երկու տարվա պայմանագիր է առաջարկել Սիլվային։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո դիտարկում է «Ինտեր Մայամի» տեղափոխվելու տարբերակը:

Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2010 թվականից։ Իսպանացի ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «քաղաքացիների» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը, որից հետո ֆուտբոլիստը կհեռանա ակումբից:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպման՝ աչքի ընկնելով 3 գոլով և 7 գոլային փոխանցումներով:

«Transfermarkt»-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Facebook Comments