«ՊՍԺ»-ի պաշտպան Տիագո Սիլվայի գործակալ Պաուլո Տոնյետոն մեկնաբանել է «Միլան» վերադառնալու մասին լուրերը:

«Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Մենք պետք է սպասեք և տեսնենք, թե ինչ է տեղի ունենում համաճարակից հետո։ Սիլվան շատ է սիրում «Միլանը»։ Այս ակումբում անցկացրած տարիները նշանակալից էին նրա կարիերայում։ Նա գիտի «Միլանի» երկրպագուների մեծ սիրո մասին», – «MilanNews»-ին տված հարցազրույցում պատմել է Տոնյետոն։

«ՊՍԺ»-ի հետ Տիագո Սիլվայի գործող պայմանագիրն ավարտվում է 2019/20 մրցաշրջանի վերջում և բրազիլացի պաշտպանը մտադիր է լքել փարիզյան ակումբը։ Նա դիտարկում է վերադառնալ «Միլան», որտեղ 2011թ-ին բրազիլացի պաշտպանը դարձել Է Իտալիայի չեմպիոն:

Ճգնաժամում գտնվող «Միլանից» նա հեռանալով խոստում տվեց անպայման վերադառնալ «Սան Սիրո», որը բրազիլացու համար դարձել է իր երկրորդ տունը։ Սիլվան Իբրահիմովիչի օրինակին ետևելով չի բացառվում, որ վերադառնա «Միլան» և այստեղ ավարտի կարիերան։

Facebook Comments