«Մանչեսթեր Յունայթեդի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում», հայտնվել է Անգլիայի առաջնության ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում:
«The Sun» պարբերականի տեղեկություններով՝ 31-ամյա ֆուտբոլիստին մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Վեստ Հեմմը»։ Սակայն «Վեստ Հեմմը» պատրաստ է ֆուտբոլիստին գնել միայն այն պայմանով, որ նա համաձայն է գնալ աշխատավարձի զգալի նվազման։
Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 15 հանդիպում է անցկացրել «Ինտերի» կազմում ՝ աչքի ընկնելով միայն 1 գոլով և 3 արդյունավետ փոխանցումներով:
Facebook Comments