Մյունխենի «Բավարիան» ակումբի պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է թիմի հարձակվող Թոմաս Մյուլլերի հետ պայմանագիրն երկարաձգելու մասին:

Գերմանական գրանդի և 30-ամյա ֆուտբոլիստի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023թ-ը: Նախորդ պայմանագիրն ավարտվել էր 2020/2021 մրցաշրջանի ավարտից հետո։

Մյուլերը մյունխենյան ակումբի սան է և առաջին թիմում է հանդես գալիս 2009 թվականից։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 25 հանդիպման՝ իր հաշվին գրանցելով 6 գոլ և 16 գոլային փոխանցում:

Այս պահին Գերմանիայի առաջնությունը կարանտինում է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Facebook Comments