Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը հիանալի է զգում իրեն, նրա վերականգնումը կոճերի վիրահատությունից հետո լավ է ընթանում, հաղորդում է «AS»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացին կարող է խաղադաշտ վերադառնալ մայիսի վերջին, եթե մրցաշրջանը չչեղարկվի «COVID-19» կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Ազարը նախորդ ամռանը 100 միլիոն եվրոյով էր տեղափոխվել «Ռեալ», սակայն վնասվածքների պատճառով բոլոր մրցաշարերում հանդես է եկել միայն 15 խաղում: Բելգիացին մեկ գոլ և հինգ գոլային փոխանցում է կատարել «Արքայական» ակումբում։

Facebook Comments