«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բրյուգեյի» հետ հանդիպումը (5:0):

«Ես խառը զգացումներ ունեմ։ Մենք շատ խնդիրներ ունեինք մինչև երկրորդ գոլը։

«Բրյուգեն» ուժեղ պրեսինգի էր դիմել և մենք շատ խորը պաշտպանվում էինք։

Մբապեն գիտի, որ ես ատում եմ խաղալ առանց նրա։ Նա մկանային վնասվածք ուներ, նա 15 րոպե խաղացել էր «Նիցայի» դեմ։

Ես կարող էի նրան բաց թողնել մեկնարկային կազմում, և նա 60 րոպե խաղար, կամ կարող էի նրան բաց թողնել խաղի ընթացքում։ Դա չի նշանակում, որ նա պետք է հաստատի իր մակարդակը։ Ես հիմար չեմ»,- հարցազրույցի ժամանակ նշեց Տուխելը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here