«Ինտերի» ղեկավարությունը դիտարկում է Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու տարբերակը: «Ինտերի» գլխավոր մարզիչ` Անտոնիո Կոնտեն ակումբի ղեկավարությունից խնդրում է Օբամեյանգի տրանսֆերը իրականացնել, հաղորդում Է «La Gazzetta dello Sport»-ը։

Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա»։

Օբամեյանգի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ։

Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը Պրեմիեր լիգայի 26 խաղում խփել է 17 գնդակ և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments