«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ: 42-ամյա մասնագետը «Նապոլին» գլխավորել էր դեկտեմբերին Կարլո Անչելոտիի հրաժարականից հետո և մինչև 2021 թվականը աշխատանքային պայմանագիր էր կնքել:

Ինչպես հաղորդում է «Calciomercato»-ն, Դե Լաուրենտիսը Գատուզոյին համարում է այն մարդը, ով կարող է երկարաժամկետ նախագիծ ղեկավարել «Նապոլիում»։ Գատուզոն կարող է «Նապոլիի» հետ պայքարել տիտղոսներ նվաճելու համար։ Ակումբի նախագահը ցանկանում է Ջենարոյին առաջարկել երկարաժամկետ պայմանագիր:

Այս պահին «Նապոլին» 6-րդն է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։

Facebook Comments