Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում վերադարձնել Կրիշտիանու Ռոնալդուին «Յուվենտուսից», հաղորդում է «As»-ը։
«AS»-ը հայտնում է, որ «Ռեալը» չի փորձի վերադարձնել Ռոնալդուին ակումբ։ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատում պորտուգալացուն «Ռեալի» պատմության մեջ ունեցած ավանդի համար, սակայն այժմ թիմի առջև դրված են այլ խնդիրներ, որոնցում Ռոնալդուն չի տեղավորվում:
Նման հայտարարություն արվել է կորոնավիրուսի համաճարակի ֆոնին։ Ֆինանսական խնդիրներ ունեցող «Ռեալը» հազիվ թե կարողանա ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվողին, որը 2018թ-ին 112 միլիոն եվրոյով էր տեղափոխվել իտալական ակումբ:
Facebook Comments