Իտալական Ա Սերիայի ղեկավարությունը դիտարկում է մրցաշրջանի մնացած հատվածը մեկ վայրում անցկացնելու տարբերակը, որը կարող է դառնալ Հռոմ քաղաքը։
«La Repubblica»-ի տվյալներով՝ Ա Սերիայի բոլոր 20 թիմերը պետք է բնակություն հաստատեն մայրաքաղաքի տարածաշրջանում, ընդ որում ՝ ֆուտբոլիստները, մարզիչները և ակումբների աշխատակիցները կանոնավոր կերպով կորոնավիրուսի թեստեր կհանձնեն:Մարզադաշտում չեն թողնի երկրպագուներին և լրագրողներին։
Առայժմ քննարկվում է երեք մարզադաշտերի՝ «Օլիմպիկո», «Բենիտո Ստրիպեի» և «Ֆլամինոյի» տարբերակը: Ավելի վաղ նման գաղափարը դիտարկում էին անգլիական Պրեմիեր լիգայում։
Նշենք, որ Ա Սերիայի բոլոր 20 ակումբները հանդես են եկել մրցաշրջանի շարունակության օգտին։
Facebook Comments