Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկի նկատմամբ, որին իտալական ակումբը պատրաստվում է տրանսֆերի հանել:

Ինչպես հաղորդում է «Calciomercato»-ն, «կապտանռնագույնները» պատրաստ են 26-ամյա իտալացի ֆուտբոլիստի համար առաջարկել իր երկու ֆուտբոլիստներին: Խոսքը՝ Իվան Ռակիտիչի և Սամուել Ումտիտիի մասին է։

Բերնարդեսկին «Յուվենտուս» է տեղափոխվել 2017-ի ամռանը «Ֆիորենտինայից»: Նրա տրանսֆերի համար թուրինյան ակումբը վճարել է 40 միլիոն եվրո։

Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանում Ֆեդերիկոն անցկացրել է 18 հանդիպում՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով:

Facebook Comments