«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Լրագրող Նիկոլո Սկիրայի տվյալների համաձայն՝ 21-ամյա հարձակվողը «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գլխավոր տրանսֆերային նպատակն է: Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ ուժեղացնել թիմի կազմը, չնայած ֆրանսիական ակումբը պատրաստ չէ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստին բաց թողնել։
Մբապեի գործող աշխատանքային պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ նախատեսված է մինչև 2022թ-ի ամառը։
Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 20 հանդիպման՝ աչքի ընկնելով 18 գոլով և 6 արդյունավետ փոխանցումներով:
Facebook Comments