«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարծում է, որ Նեյմարն ու Լաուտարո Մարտինեսը կուժեղացնեն կատալոնական ակումբը:

«Հիմա ինձ համար դժվար է ինչ-որ բան ասել այդ խաղացողների մասին, ընդհանրապես դժվար է նման թեմաներով խոսել՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը։ Իհարկե, կցանկանայի խաղալ ուժեղ ֆուտբոլիստների հետ նույն թիմում։ Նեյմարին շատ ջերմ կդիմավորեն, քանի որ նա արդեն խաղացել է մեր թիմում և դա հիանալի է արել։ Ինչ վերաբերում է Լաուտարո Մարտինեսին, ապա նա հիանալի հարձակվող է, նա մեծ աճ է գրանցել Իտալիայում: Ուրախ եմ, որ «Բարսելոնան» փորձում է հրավիրել միայն այն խաղացողներին, որոնք կարող են մեզ ուժեղացնել, ղեկավարությունը կիսում է թիմի հայացքները», – Սուարեսի խոսքը մեջբերում է «Mundo Deportivo»-ն։

Հիշեցնենք, որ Նեյմարը արդեն մեկ անգամ հանդես է եկել «Բարսելոնայում»(2013-17թ․թ․), որից հետո հեռացավ դեպի «ՊՍԺ» ռեկորդային 222միլիոն եվրոյի դիմաց։ Գաղտնիք չէ, որ «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Նեյմարին և ամեն ինչի պատրաստ է դրա համար։ Անցած ամառ ձախողված փորձից հետո այս անգամ «Բարսելոնան» կառաջարկի Գրիզմանին և որոշակի գումար Նեյմարի դիմաց։ Իր հերթին Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։

Իսկ Լաուտարո Մարտինեսին գնելու համար «Ինտերը» «Բարսելոնայից» պահաջնում է մի քանի ֆուտբոլիստների հետ փոխանակում կատարել, կամ վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 111մլն եվրո։

Facebook Comments