Ռոնալդինյոն և նրա եղբայրն ու գործակալ Ռոբերտոն գրավի դիմաց ազատ են արձակվել, սակայն կշարունակեն տնային կալանքի տակ մնալ, հաղորդում Է «BBC»-ն:

Լեգենդար բրազիլացին իր և եղբոր համար 1,6 մլն դոլարի գրավ է մուծել, և այժմ սպասում է իր դատավարությանը՝ Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնի 4 աստղանի հյուրանոցներից մեկում:

Ռոնալդինյոն Պարագվայ էր ժամանել իր գրքի շնորհանդեսին և անապահով երեխաներին օգնելու համար, սակայն երկիր մուտք գործելու համար օգտվել է կեղծ անձնագրից, ինչի արդյունքում էլ նա հայտնվել է ճաղերի հետևում:

Ռոնալդինյոն, նրա եղբայրը և նրանց փաստաբանները հերքում են իրենց մեղքը՝ պնդելով, որ իրենց դեմ գործը շինծու է:

Facebook Comments