Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ «Ռեալ», որը համարում է իր տունը։

«Ես կցանկանայի մի օր կրկին հայտնվել «Ռեալում»։ Ես կարծում եմ, որ «Ռեալը» իմ տունն է, թեև ես այնտեղ չեմ եղել հինգ տարի։ Ես, այնուամենայնիվ 25 տարի անցկացրել եմ «Ռեալում» և վստահ եմ, որ մի օր կվերադառնամ»,-Կասիլյասի խոսքը մեջբերում է «Mundo Deportivo»-ն։

Կասիլյասը «Ռեալում» հանդես է եկել 1998-ից մինչև 2015 թվականը, որից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Պորտու»: Կասիլյասը 725 հանդիպում է անցկացրել մադրիդցիների մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Կասիլյասը կմասնակցի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։

Facebook Comments