«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան հայտարարել է, որ ֆուտբոլիստները պետք է առավելագույնը անեն ճգնաժամի դեմ պայքարում, որն առաջացել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Հաճելի է տեսնել ֆուտբոլիստների և այլ ֆուտբոլային առաջնորդների շատ դրական արձագանքները ներկայիս ճգնաժամին, բայց նաև դժվար է հասկանալ, թե ինչ պետք է անել, որպեսզի արդյունավետ կերպով օգնեն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Կորոնավիրուսը և մարդկության առջև դրված այլ խնդիրները հաղթահարելու համար մենք պետք է միավորենք անհատական ջանքերը և միասին աշխատենք որպես մեկ թիմ:

Ես կոչ եմ անում ոչ միայն իմ թիմակիցներին, այլև աշխարհի բոլոր մյուս խաղացողներին միավորվել և օգնել հաղթահարել այս ճգնաժամը», — Մատուի խոսքը մեջբերում է «Goal»-ը:

Facebook Comments