«Լիվերպուլի» ֆուտբոլիստ՝ Սադիո Մանեն հայտարարել է, որ 2016թ-ի ամռանը մտածում էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին։

«Ես ավելի շատ մտածում էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին։ Դա ինձ համար ծանր ժամանակ էր, քանի որ ես այդ պահին դուրս մնացի կազմից, այնպես որ ես չէի մտածում, որ ինչ-որ մեկը կզանգահարի ինձ: Բայց ուրախ եմ, որ առաջարկ ստացա Կլոպից։

Ես շատ մոտ էի «Յունայթեդին», քանի որ նույնիսկ հանդիպել եմ նրանց հետ։ Նրանք առաջարկ արեցին, սակայն նույն շաբաթ Կլոպը զանգահարեց ինձ», – Մանեի խոսքը մեջբերում է «The Times»-ը։

Facebook Comments