«Բորուսիա Դորտմունդի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը հայտարարել է, որ առաջ նա կարող էր տեղափոխվել «Բավարիա», սակայն Գերմանիայում նա ցանկանում էր խաղալ միայն «Մեղուների» կազմում։

«Ես ունեի առաջարկ «Բավարիայից», ինչպես նաև այլ ակումբներից։ Ես շատ եմ հարգում Մյունխենցիներին, նրանց արած գործը վերջին 10տարիների ընթացքում, բայց ես միշտ ուզեցել եմ հանդես գալ «Բորուսիա Դորտմունդի» կազմում։ Դա եղել է միշտ այն ակումբը, որը ձգել է իմ սիրտը։

Երբ ես այն ժամանակ խաղում էի «Բորուսիա Մյունխենգլադբախոմ» ինձ համար պարզ էր, որ ես Բունդեսլիգայում կտեղափոխվեի միայն «Բորուսիա Դորտմունդ», կամ հանդես կգա Գերմանիայի սահմաններից դուրս»,- ասել է Ռոյսը «Sport Bild»-ի հետ հարցազրույցում։

Նշենք, որ Մարկո Ռոյսը «Բորուսիա Դորտմունդում» է հանդես գալիս 2012թ․-ից մինչ օրս։

Facebook Comments