«Միլանի» ղեկավարությունը լրջորեն հետաքրքված է «Բրեշիայի» ֆուտբոլիստ Սանդրո Տոնալիի ծառայություններով և այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել իտալացի տաղանդավոր ֆուտբոլիստին։

«Միլանը» արդեն սկսել է բանակցությունները Տոնալիի գործակալի հետ, հաղորդում է «Calciomercato»-ն։

Տոնալիին հաճախ խաղաոճով նմանեցնում են Անդրեա Պիռլոյի հետ, վերջինս կարծում է, որ Տոնալլիին Իտալիայի լավագույն կիսապաշտպանն է։

Տոնալիի ծառայություններով հետաքրքված են «Յուվենտուսը», «ՊՍԺ»-ն և մի շարք անգլիական ակումբներ։

«Բրեշիան» Տոնալիին գնահատում է 50մլն եվրո։

Այս բանակցություններում կարող է կարևոր դեր խաղալ Տոնալիի «Միլանին» միանալու ցանկությունը, գաղտնի չէ, որ նա «Կարմրասևերի» երկրպագու է։

Այս մրցաշրջանում 19-ամյա Տոնալլին Ա Սերիայում մասնակցել է 23հանդիպման` խփելով 1գոլ և կատարելով 5գոլային փոխանցում։

Facebook Comments