Իտալական «Ինտերի» սեփականատերերը մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել ձեռք բերել Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, այդ մասին հաղորդում է «Football-Italia»-ն:

Սպասվում է, որ մոտ ապագայում «Ինտերի» ներկայացուցիչները կապի մեջ կմտնեն Մեսսիի գործակալի հետ, որպեսզի քննարկեն հնարավոր տեղափոխության հարցը։ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրի գործող աշխատանքային պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2003 թվականից։ 2019/20 մրցաշրջանում հարձակվողը 22 հանդիպում է անցկացրել Պրիմերայում, խփել 19 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում:

Facebook Comments