Ինչպես հաղորդում է «il Bianconero»-ն, «Յուվենտուսի» ղեկավարությունը հակված է, որպեսզի առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին:

Աղբյուրի տվյալներով՝ բոսնիացի ֆուտբոլիստին վաճառելու իր համաձայնությունը տվել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ով դաշտի կենտրոնում ավելի շատ ժամանակ է հատկացնում Ռոդրիգո Բենտանկուրին։

Նշվում է, որ Պյանիչի տրանսֆերային արժեքը կկազմի 60 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի վաճառքը ակումբի ղեկավարները դիտարկում են որպես ֆինանսական խնդիրների լուծում, որոնք առաջացել են ճգնաժամի պատճառով։

Նշենք, որ Պյանիչը «Ռոմայից» էր տեղափոխվել «Յուվենտուս» 2016թ-ին։

Facebook Comments