«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հերքել է «Ինտեր» տեղափոխվելու մասին լուրերը։

«Դրանք բոլորը սուտ լուրեր են։ Մի քանի շաբաթ առաջ նույն բանը գրել էին «Նյուելս Օլդ Բոյզի» մասին, դա նույնպես սուտ է», – ասել է Մեսսին։

Հիշեցնենք, որ այս շաբաթ «Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատտին հնարավոր է համարել Մեսսիի տեղափոխությունը միլանյան ակումբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիոնել Մեսսին կոնֆլիկտ ունի ակումբի գործող նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ։

«Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրի գործող աշխատանքային պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2003 թվականից։ 2019/20 մրցաշրջանում հարձակվողը 22 հանդիպում է անցկացրել Պրիմերայում, խփել 19 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում:

Facebook Comments