«Ռոման» մտադիր է պահպանել թիմում Հենրիխ Մխիթարյանին և կփորձի երկարաձգել վարձավճարը «Արսենալի» հետ, հաղորդում է «Calciomercato»-ն։

Հռոմեացիները բանակցություններ են վարել «Արսենալի» հետ կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ, սակայն պատրաստ չեն նրա համար վճարել 25 միլիոն եվրո: Այժմ «Ռոմայի» ղեկավարությունը նախատեսում է ևս մեկ տարով երկարաձգել հայ կիսապաշտպանի վարձակալությունը։

Մխիթարյանի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է 2021թ-ի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը 20 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» մարզաշապիկով՝ աչքի ընկնելով 6 գոլով և 4 գոլային փոխանցումներով:

Facebook Comments