«Ֆիորենտինայի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան իտալական երկու ակումբների՝ «Ինտերի» և «Յուվենտուսի» տրանսֆերային թիրախում է: Այս մասին հայտնում է «La Gazzetta dello Sport» պարբերականը։

Երկու ակումբներն էլ ուզում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստին։ Հիշեցնենք, որ Ֆեդերիկոյի գործող աշխատանքային պայմանագիրը ֆլորենցիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022թ-ի ամառը։

Կիեզայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ «Ֆիորենտինայի» հիմնական թիմում նա հանդես է գալիս 2016 թվականից։

Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 22 հանդիպման, խփել է 6 գնդակ և կատարել է 5 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments