Ռոբերտո Կառլոսը կիսվել է իր հիշողություններով։ Բրազիլացու համար առաջին եվրոպական ակումբը «Ինտերն» էր, սակայն Կառլոսը դեռ չէր կարողացել իրեն դրսևորել Իտալիայում։

«Ռոյ Հոջսոնը ինձ ոչնչացրեց՝ խաղադաշտ դուրս բերելով կիսապաշտպանությունում։ Ես ազգային հավաքականում հայտնվելու ոչ մի շանս չունեցա, իսկ այնտեղ տեղի էր ունենում Ամերիկայի գավաթ-1997-ը։

Հոջսոնի հետ վատ հարաբերություններ չունեինք, հարցը ֆուտբոլի մասին գիտելիքների պակասի մեջ է»,- «Marca»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտո Կառլոսը։

Մեկ մրցաշրջանից հետո Ռոբերտո Կառլոսը տեղափոխվել է «Ռեալ», որի կազմում հանդես է եկել 11 տարի։ Մադրիդցիների հետ նա նվաճել է 13 տիտղոս:

Facebook Comments