«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը կողմնորոշվել է իր ապագայի հարցում և մտադիր է ակումբային գրանցումը փոխել ամռանը, այս մասին հայտնում է «Sky Germany»-ն ։

Չնայած անգլիական մի շարք գրանդների հետաքրքրությանը, որոնց թվում են՝ «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը», «Բայերի» կիսապաշտպանը կցանկանար մնալ Գերմանիայում և տեղափոխվել «Բավարիա», որն ակտիվորեն աշխատում է նրա տրանսֆերի վրա:

Ըստ աղբյուրի՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն անձամբ է ցանկանում իր թիմում տեսնել Հավերցին, քանի որ նրան համարում է կիսապաշտպանության իդեալական ուժեղացում:

Լևերկուզենի «Բայերում» 20-ամյա գերմանացուն գնահատում են 100 միլիոն ֆունտ ստերլինգով, որը կարող է լուրջ խնդիր դառնալ «Բավարիայի» համար այդ տեղափոխությունն իրականացնելու համար:

Facebook Comments