«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Թուրինի «Յուվենտուսի» տրանսֆերային նպատակներից է: Ինչպես հաղորդում է «Calciomercato»-ն, «Յուվենտուսը» նախկինի պես հույս ունի ձեռք բերել նորվեգացի հարձակվողին, նույնիսկ եթե հարկ լինի սպասել մեկ կամ երկու տարի և բախվել կոշտ մրցակցության:

Նշվում է, որ «Յուվենտուսն» արդեն երկու անգամ փորձել է ձեռք բերել Հոլանդին։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2018 թվականին, երբ երիտասարդ ֆուտբոլիստը որոշել է տեղափոխվել «ՌԲ Զալցբուրգ»։ Երկրորդ անգամ «Յուվենտուսը» փորձել է ձեռք բերել ձմռանը, բայց Հոլանդը տեղափոխվեց «Բորուսիա Դորտմունդ»։

Հոլանդը «Բորուսիա Դորտմունդի» կազմում շարունակում է փայլել։ 19-ամյա ֆուտբոլիստը «Մեղուների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 11հանդիպում՝ դառնալով 12գոլի և 2գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments