«Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» թիրախում, հաղորդում է «AS»-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Ուպամեկանոյին Զիդանը տեսնում է Սերխիո Ռամոսին և Ռաֆայել Վարանին փոխարինող: Ֆրանսիացի մասնագետը դժգոհ է Նաչոյի և Էդեր Միլիտաոյի խաղից։
Ուպամեկանոյի պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ուպամեկանոն Բունդեսլիգայում անցկացրել է 21 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
Facebook Comments