Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը կուսումնասիրի մինչև 2020 թվականի վերջը ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու արգելքի տարբերակը, այս մասին տեղեկացնում է բրիտանական «The Mirror» պարբերականը:

Աղբյուրը հայտնում է, որ Անգլիայի առաջնության հանդիպումներն առանց երկրպագուների մարզադաշտերում անցկացնելու հնարավորությունը կքննարկվի ուրբաթ՝ ապրիլի 17-ին: Նման նախազգուշական միջոցներ կարող են ձեռնարկվել կորոնավիրուսի համաճարակի տարածման սպառնալիքի կապակցությամբ։

«COVID-19»-ի բռնկումը գրանցվել է 2019-ի վերջին Չինաստանում։ Աշխարհում արդեն հայտնաբերվել է վարակման ավելի քան 1,5 մլն դեպք։ Բուժվել է ավելի քան 339 հազար մարդ։

Facebook Comments