Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օե Գունար Սուլշերը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժեշտ տալ թիմի մի շարք ֆուտբոլիստների, տեղեկացնում Է «Manchester Evening News»-ը:

Աղբյուրի համաձայն՝ նորվեգացի մասնագետն այլևս թիմում չի տեսնում միանգամից հինգ ֆուտբոլիստի՝ Ֆիլ Ջոնսին, Քրիս Սմոլինգին, Ջեսսի Լինգարդին և Անդրես Պերեյրային, Ալեքսիս Սանչեսին:

Օլե Գունարը հուսով է, որ վաճառքից ստացված գումարները կուժեղացնեն կազմը գալիք ամռանը:

Այս պահին ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 5-րդ տեղը:

Facebook Comments