«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բեննասերը խոստովանել է, որ շատ գոհ է իտալական թիմի կազմում իր գտնվելու հանգամանքից:
«Միլանի» մարզաշապիկը կրելը անհավանական զգացողություն է։ Բավական է տեսնել Չեմպիոնների լիգայի կրծքանշանը, որը մեր մարզաշապիկի վրա է։
Ես չեմ կարող համբերել, թե երբ եմ գոլ խփելու «Սան Սիրոյում»։ Ես եթե գոլ խփեմ, այնպայման կտոնեմ «Curva Sud»-ի մոտ։
Իմ լավագույնը խաղը եղել է «Ուդինեզեյի» դեմ Ա Սերիայում։
Ես սիրահարվեցի «Միլանին»։ Ակումբում, այն խաղացողներին, որոնք անցյալում են եղել, և նրանք, ովքեր այժմ գտնվում են թիմում։
Իմ երազանքների թիմը՝ Դիդա, Ռոբերտո Կառլոս, Մալդինի, Նեստա, Կաֆու, Պիռլո, Ինիեստա, Չավի, Մեսսի, Ռոնալդինյո, Ռոնալդո։
Մնացեք տանը, մենք մի ընտանիք ենք, ForzaMilan», — ասել է Բենասերը։
Նշենք, որ Բեննասերը անցած ամռանն էր տեղափոխվել «Էմպոլիից» «Միլան» 16մլն․ եվրոյի դիմաց։