Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին հայտարարել է, որ մայիսի 3-ից հետո կարանտինը կարող է թուլանալ, չի բացառվում, որ մայիսի 4-ից Ա Սերիայի ակումբներին թույլ տան սկսել մարզումները, հաղորդում է «Football Italia»-ն։

Եթե դա տեղի ունենա, ապա արդեն մայիսի 31-ին ընդհատված մրցաշրջանը՝ 2019/20-ը, կարող է վերսկսվել։ Ընդ որում, նախատեսվում է, որ այն ամբողջությամբ կավարտվի մինչև օգոստոսի 3-ը, եթե տուրերը անցկացվեն 2-3 օրը մեկ: Մարզադաշտերում հանդիսատեսի հարցը նույնիսկ չի քննարկվում, բոլոր հանդիպումները կանցնեն առանց երկրպագուների։

Սակայն ենթադրվում է, որ Լոմբարդիայի ակումբները, որոնք առավել տառապում են Իտալիայում կորոնավիրուսից՝ «Միլանը», «Ինտերը», «Ատալանտան» և «Բրեշիան», ստիպված կլինեն առնվազն առաջին հերթին տնային հանդիպումները չեզոք դաշտերում անցկացնել՝ հարավային տարածաշրջանում:

Ապրիլի 21-ին պլանավորված է տեսակոնֆերանս բոլոր ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ առաջարկված ծրագիրը հավանության կարժանանա կամ կհետաձգվի՝ կախված Իտալիայում իրավիճակից:

Facebook Comments